8 շաբաթ տևողությամբ ինտենսիվ հիբրիդային ծրագիր, որը տրամադրում է պետականորեն ճանաչված 30 կրեդիտի հավաստագիր: Ձեռք բերե՛ք դասավանդման իրական փորձ, ԱԲ գործիքների հմտություններ և մասնագիտական աջակցություն:
Հիբրիդային ձևաչափ · Առցանց և առդեմ
Հունիս 22 – Օգոստոս 15, 2026
30 կրեդիտ · Պաշտոնական հավաստագիր
Դիլիջան · Իրական դասավանդման փորձ
Ծրագրի մասին
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի Ուսուցիչների առաջնորդության ակադեմիան ութ շաբաթյա ինտենսիվ վերապատրաստման ծրագիր է, որի նպատակն է պատրաստել ժամանակակից, առաջնորդող և ազդեցիկ ուսուցիչների՝ զինելով նրանց անհրաժեշտ մանկավարժական, մեթոդական, տեխնոլոգիական և առաջնորդական հմտություններով:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված 30 կրեդիտ տրամադրող կրթական ծրագրի շրջանակում:
Օրինական հիմք: Ծրագրի ավարտին տրվող հավաստագիրը «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2.1-ին կետի համաձայն հնարավորություն է տալիս մասնակցելու հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթներին:
Ծրագիրը համատեղում է
Ինչու՞ ընտրել մեզ
Ծրագրի կառուցվածքը
| Շաբաթ | Ժամկետ | Բովանդակություն | Ձևաչափ |
|---|---|---|---|
| Շ 1 | Հունիս 22–26 | Նախապատրաստական շաբաթ | Առցանց |
| Շ 2 | Հունիս 29 – Հուլիս 4 | Ինտենսիվ վերապատրաստման մեկնարկ | Առցանց |
| Շ 3 | Հուլիս 6–10 | Ինտենսիվ վերապատրաստման 2-րդ փուլ | Առցանց |
| Շ 4 | Հուլիս 13–17 | Ինտենսիվ վերապատրաստման 3-րդ փուլ | Առցանց |
| Շ 5 | Հուլիս 19–24 | Աշակերտական ճամբար և դասավանդում — Դիլիջան | Առկա |
| Շ 6 | Հուլիս 27–31 | Աշակերտական ճամբար և դասավանդում — Դիլիջան | Առկա |
| Շ 7 | Օգոստոս 3–7 | Ամփոփիչ աշխատանքներ | Առցանց |
| Շ 8 | Օգոստոս 10–15 | Պորտֆոլիոյի և հետազոտության պաշտպանություն | Առցանց |
Ծրագրի մոդուլները
Ծրագրի արդյունքները
Թվերով
2022–2025 թվականներին ծրագրին մասնակցել և հաջողությամբ ավարտել են ավելի քան 150 մասնագետ, որոնք այսօր դասավանդում են ՀՀ տարբեր մարզերում
0Ծրագրի շրջանավարտ 2022–2025
Ի՞նչ են ստանում մասնակիցները
Ընդունելություն
Դիմորդը կցում է՝
Ծրագրի արժեքը
Ընդունելության գործընթացը
Հայտադիմումը լրացնելուց հետո մեր թիմը մի քանի օրվա ընթացքում կապ կհաստատի Ձեզ հետ:
Լրացրե՛ք հայտադիմումըՀաճախ տրվող հարցեր